Արտաքին շուկաներում տեղական պրոդուկտի ճանաչելիության մեծացման գործում մեծ դեր ունեն միջազգային ցուցահանդեսները: Օրերս Ամստերդամում կայացել է «Հորեկավա» սննդի փառատոնը: Վերջինիս շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվել են Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:
Վերը նշված փառատոնի բացման արարողությունն իրականացրել են փառատոնի գլխավոր տնօրեն ՅանՍեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ դեսպանը ողջունել է հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում, հատկապես` մասնագիտական դաշտում, ինչը հնարավոր դարձավ հազարամյակների գինիների արտադրության ավանդույթները երիտասարդ հայ մասնագետների կողմից ժամանակակից
տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ` հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը:
տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ` հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը:
Հարկ է նշել, որ փառատոնի շրջանակներում հայաստանցի գինեգործները հնարավորություն են ունեցել նաև համտեսցուցադրության միջոցով ներկայացնել իրենց կողմից արտադրվող գինիները և դրանց պատրաստման առանձնահատկությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1526506784316477&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել