Էներգոարտադրության ու էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը գտնվում է ստրատեգիական նշանակության հարցերի շարքում: Հատկանշական է, որ այս տարի կիրականացվեն ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի առաջին փուլի (սարքավորումների, համակարգերի և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման) աշխատանքները:
Օրերս կայացած գործադիրի նիստում պարզ դարձավ, որ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում: Արդյունքում մշակվելու է իրականացվող աշխատանքների պլան-ժամանակացույցը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը:
Հարկ է նշել, որ հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2014թ. մարտի 27-ի որոշմամբ հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրին, որի համաձայն՝ կիրականացվեն էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները, և կսկսվեն էներգաբլոկի՝ լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1553233435001682?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել