Փակում ենք աչքերը...
Երեկ կարդացի Հասմիկ Պողոսյանի հարցազրույցը, ու մոտս տպավորություն ստեղծվեց՝ КВН-ի սցենար եմ կարդում: Ի՞նչ է նշանակում՝ փակում ենք աչքերն ու տեղափոխվում ենք Մադագասկար, մեզ մադագասկարցի ենք պատկերացնում: Մշնախը՝ Տիկին Պողոսյանը, շփոթել է Ցոլակ Հակոբյանի հոգեթերապևտիկ սեանսների հետ: Պողոսյանը դժվարանում է ասել, թե մենք մշակույթային առումով ինչ պետք է վերցնենք Մադագասկարից: Մի խոսքով՝ դուրդոմ, եթե չգիտեք՝ ինչ պետք է վերցնենք, ո՞ւր ենք գնում այնտեղ:
Ազգովի ներվայնանում ենք ԵԽԽՎ-ում սպասվող հակահայկական զեկույցից: Մի քիչ հանգիստ տարեք այդ ամենը, կստացվի այն բեկանել՝ լավ, եթե չէ, հանգիստ եղեք, դրանով ոչ մի լուրջ հարց չի լուծվի, ու այդ զեկույցն ուղղակի թույլ կտա Ալիևին մի քիչ ստաբիլացնել ներքին խնդիրները: Ոչ մի լուրջ ազդեցություն, բացի ներքին քարոզչական լծակներից, այն չի ունենալու:
Փակում ենք աչքերը, պատկերացնում ենք մեզ Զվարթնոց օդանավակայանում ու մտովի քանդում ենք օդանավակայանի այցեքարտը: Իմ կարծիքով՝ այսպես է որոշվել Զվարթնոցի ճակատագիրը: Ես փոքր տարիքում մտածում էի, թե բոլոր օդանավակայաններն այդպիսի կառույց պետք է ունենան իրենց մեջ: Մինչև հիմա որ ասում են Զվարթնոց օդանավակայան, առաջինն այդ ռեստորանն եմ պատկերացնում, իսկ հիմա մեզ համոզում են, որ դա այցեքարտ չի: Փակում ենք աչքերն ու որքան հնարավոր է շուտ լքում ենք պաշտոնը, և ձեռքի հետ կարաք պատկերացնեք, թե որքան են մշակույթն ու քաղաքաշինությունը շահում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/772689059503111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել