Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային տնտեսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով նախկին Խորհրդային միության երկրների ազգային արժույթներն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել են: Վերը նշված պետությունների արժույթներից ամերիկյան դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկվել է ադրբեջանական մանաթը, ամենաքիչը` հայկական դրամը: Մասնավորապես ադրբեջանական մանաթը 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ն արժեզրկվել է 98.7 տոկոսով, այն դեպքում, երբ հայկական դրամն այդ ընթացքում արժեզրկվել է ընդամենը 1.8 տոկոսով:
Հիշյալ երկրների ցանկում Ադրբեջանին հաջորդում են Ղազախստանը (85.7 տոկոս), Ուզբեկստանը (57.1 տոկոս), Բելառուսը (55.9 տոկոս), Ուկրաինան (50.9 տոկոս), Տաջիկստանը (32.1տոկոս), Ռուսաստանը (29 տոկոս), Ղրղզստանը (28.7 տոկոս), Վրաստանը (27.7 տոկոս), Մոլդովան (26.3 տոկոս), Թուրքմենստանը (14.3 տոկոս), Լատվիան, Լիտվան և Էստոնիան (9.6 տոկոս):
Վերը նշված ցուցանիշին հնարավոր է եղել հասնել մի շարք գործոնների շնորհիվ, որոնցից թերևս ամենակարևորը ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացվող դրամավարկային հավասարակշռված քաղաքականությունն է:
Հարկ է նշել, որ հակառակ բոլոր չարախոսություններին կամ անտեղի քննադատություններին՝ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են տրամագծորեն լրիվ հակառակ բևեռներում:
Հարկ է նշել, որ հակառակ բոլոր չարախոսություններին կամ անտեղի քննադատություններին՝ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են տրամագծորեն լրիվ հակառակ բևեռներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1526167577683731&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել