Հարևան երկրի կողմից մեր սարերի հանդեպ ռևանշը բացառվում է:
Նավթային կոմպանիաների դեմ ու խավիարային քաղաքականությունը չեզոքացնելու մեր ծրագրերում հաշվի չենք առել համաշխարհային հանրության հանգամանքը, որն այսօր հստակ ճնշումներ է գործադրում այս երկրի վրա՝ որպես անազատ և բռնատիրական: Մենք միշտ ձգտել ենք տնտեսապես ավելի հզորանալ, բայց հարևան երկրի ներքին քաղաքականությունն ավելի շուտ թուլացրեց այդ երկիրը, քան կարելի էր սպասել...
Այսօր խաղն առավել քան կարող է դառնալ անկանխատեսելի, քանի որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի ճանաչում որևէ ազդեցիկ, բայց հեռու երկրի կողմից (ԱՄՆ որոշ նահանգների ու վարչական տարածքների կողմից ճանաչումներն ունեն անազատ երկրին պատժելու ուղերձը), և հակաադրբեջանական հայտարարությունների պակաս այս տարի չի լինելու:

Վտանգված է նաև այս երկրի հաջորդ մեծ հավակնությունը՝ դառնալ Իսլամական խաղերի (սպորտային) կազմակերպիչ: Սա անթաքույց նպատակ էր՝ իր երկրի շուրջ համախմբել իսլամական աշխարհն ու, մնալով սուննի, ստեղծել շիաների հետ լավ հարաբերություններ: Այսպիսով, տարածաշրջանային երկրի խաղադրույքով ղեկավարության եկած այս երկրի առաջնորդների բոլոր ջանքերը ջուրն են լցվում, և այս ամենն է ենթադրել տալիս, որ միգուցե ռևանշի փորձ անելու ձգտում ստեղծվի: Ի՞նչ եք կարծում՝ արտաքին քաղաքականության բոլոր ճակատներում ձախողված, խորտակվող տնտեսություն ունեցող և բարոյազրկված ղեկավարներով այս երկիրը որքա՞ն շուտ և արդյո՞ք կհասցնի գնալ ռևանշի:
Բոլոր սցենարները հուշում են մեկ բան. ցանկացած ոտնձգություն մեր հանդեպ ունեցել և ունենալու է ողբերգական ավարտ, և եթե անգամ ենթադրել, որ կարող է լինել անկանխատեսելի հարձակում, ապա դա միանգամայն ավարտվելու է այս երկրի արագ ու կարճ ժամկետներում կապիտուլացիայով: Երրորդ համաշխարհայինը սկսող կամ դրան տանող երկիր լինելու համար պետք էր նախ ազնիվ լինել սեփական հասարակության հանդեպ: Ստացվում է, որ էսկալացիաներով դեպի իրական պատերազմ և հետագայում նաև հաղթանակի ձգտող այս երկրի ղեկավարության բերանին ամեն կողմից դնչկալ կապող կա, և մնում է չինական օձի տարբերակը:

Հ.Գ. Միակ բանը, որ կարող այսօր ստեղծված խառը խաղաքարտերի կապոցում բան փոխել, այս երկրի ղեկավարների հրաժարականն է, որը հասկանալու համար նախ համարձակություն, երկրորդ՝ ժամանակ է պետք...
Արջատերերի կղզի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=457599837759188&id=100005275262344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել