Վերջին օրերին լրահոսը գլխավորում են գրիպի և սուր շնչառական վարակների թեմանները: Գրիպի հետևանքով գրանցվել են մահացությունների դեպքեր Հայաստանում, ինչը, բնականաբար, ցավալի է: Սակայն այս ինֆորմացիոն աշխատանքներն իրականացվում են ոչ թե բնակչության շրջանում խուճապ առաջացնելու, այլ բնակչության զգոնությունը բարձրացնելու նպատակով: Համաճարակը տարածված է ողջ տարածաշրջանով մեկ: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ զոհերի թիվը հատում է 50-ի, նույնիսկ 60-ի շեմը:
Վրաստանում այս օրերի ընթացքում դիտվում է հիվանդացության աճ: Հոսպիտալացումների թիվը նույնպես աճում է, սակայն կոնկրետ թվեր ներկայացված չեն:
Ուկրաինայում առկա է համաճարակային լարված իրավիճակ: Արձանագրվում են բազմաթիվ ծայրահեղ ծանր դեպքեր, հատկապես՝ խոցելի խմբերում: 2015 թվականի դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է մահվան 60 և ավելի դեպք:
Ուկրաինայում առկա է համաճարակային լարված իրավիճակ: Արձանագրվում են բազմաթիվ ծայրահեղ ծանր դեպքեր, հատկապես՝ խոցելի խմբերում: 2015 թվականի դեկտեմբերից մինչ օրս արձանագրվել է մահվան 60 և ավելի դեպք:
Ադրբեջանում վարակները նույնպես տարածված են, սակայն տվյալները չեն հրապարակվում:
Հայաստանի Հանարպետությունում բոլոր տվյալներն օրական կտրվածքով հրապարակվում են:
Ինչպես երևում է՝ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ գրիպի հետևանքով գրանցվում են մահվան դեպքեր: Պետք է զգոն լինել, խուսափել մարդաշատ վայրերում լինելուց և ցանկալի է կրել շնչադիմակներ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1550246085299258&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել