ԱԳ նախարարը՝ Կիրիլ պատրիարքի խոսքերի մասին. Շատ անհաջող էրPanARMENIAN.Net-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարՇավարշ Քոչարյանի կարծիքով՝ Համայն Ռուսիոպատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Օսմանյան կայսրությունում բնակված քրիստոնյա փոքրամասնություններին ոչ ոք չէր սպանում, շատ անհաջող էր:

Այս մասին փոխարտգործնախարարը լրագրողներին ասել է ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այդ հայտարարությունից հետո եղել է Ռուսիո պատրիարքի մամուլի խոսնակի մեկնաբանությունը, թե իբր դա չի վերաբերվում Հայոց ցեղասպանությանը, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այդ հայտարարությունը շատ անհաջող էր», - ասել է Քոչարյանը, գրում է Tert.am-ը:
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդավար Դմիտրի Կիսելյովին Սուրբ ծննդյան կապակցությամբ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքի դրությանը: Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարություններից մեկը Հայաստանում տարակուսանք է առաջացրել: Խոսելով քրիստոնյա համայնքների պատմության մասին, Կիրիլը, մասնավորապես, հայտարարել է, որ մահմեդականները երբեք չէին կոտորում քրիստոնյաներին՝ չնայած իրենց համար ստեղծված անհավասար պայմաններին, ու հավելել է. «Վերցնենք, որպես օրինակ, Օսմանյան կայսրությունը: Այո, այնտեղ կային քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց չէին ոչնչացրել, քանի որ համայնքների փոխհարաբերություններում որոշակի դրվածք կար»:
Ավելի ուշ Համայն Ռուսիո պատրիարքի մամլո խոսնակ Ալեքսանդր քահանա Վոլկովը հանդես է եկել հարցազրույցի տվյալ հատվածի մեկնաբանությամբ: Նրա խոսքով, Կիրիլ պատրիարքը որպես օրինակ է բերել Օսմանյան կայսրությունը, որի պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ գործող կարգերն ապահովում էին կրոնական փոքրամասնությունների համեմատական անվտանգությունն ու կյանքի կայունությունը: «Նման կարգի բացակայությունը մշտապես՝ թե Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, թե այսօրվա Սիրիայում, Իրաքում, Լիբիայում հանգեցնում է իրավիճակի ողբերգական զարգացման: Այդ իսկ պատճառով էլ մենք ամանակակից իրադարձությունները ցեղասպանություն ենք անվանում», - ասել է Վոլկովը:
Նա նշել է, որ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս արտահայտվել է պաշտոնական հայտարարություններով, պատրիարքի ելույթներում, ինչի վառ ապացույցն է, մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել