Արդեն տևական ժամանակ է, ինչ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ավելի ինտենսիվ են դարձել: Գաղտնիք չէ, որ արձակված գնդակներից ամենաշատը տուժում են սահմանամերձ համայնքները, ովքեր հանդիսանում են մեր երկրի «դարպասները»:
Ինչպես գիտենք՝ անցյալ տարի ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներ էր կայացրել՝ սահմանամերձ համայնքներում գործարարության աշխուժացման ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Ինչպես նաև որոշում էր կայացվել վեր նշված համայնքների բնակիչներին տրվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման համար:
Այսօր արդեն ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ 2016 թվականին նույնպես շարունակվելու է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցումը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ սահմանամերձ համայնքների ցանկում ներառվում են նաև Բերդ ու Ճամբարակ քաղաքները, և կարգադրել է օժանդակության ֆինանսական հաշվարկները կատարել՝ այս հանգամանքը հաշվի առնելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1513944732234988&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել