Ճիշտ է` կային աղերսներ, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության փաստը կդժվարացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը, բայց, ինչպես երևում է, կանխատեսումները սխալ դուրս եկան:
Վերը նշվածի վառ ապացույցն է երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի միջև տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար՝ ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016 թվականը ՀՀ–ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:
Հարկ է նշել նաև, որ դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը Հայաստանին օժանդակելու, համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.harutyunyan.543/posts/762241017241720?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել