Թերթն անդրադարձել է գեներալ Մանվելի կողմից Էջմիածնի նախկին քաղաքապետին ծեծի ենթարկելու դեպքին՝ գրելով.
«Այս պատմության մեջ բավականին հետաքրքիր իրողություններ են բացահայտվում։ «ՉԻ» տեղեկություններով՝ Հրաչիկ Աբգարյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանի մոտիկ ընկեր, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ են։ Ասել է թև՝ Մանվել Գրիգորյանը ձեռք է բարձրացրել իր ընկևրոջ՝ Սեյրան Սարոյանի սանիկի վրա։ Բացի այս, Հրաչիկ Աբգարյանը կարկառուն ու հին ՀՀԿ-ական է։ Կարելի է ասել Մանվելն ու Սեյրանը դեռ ֆիդայի էին «աշխատում», երբ Հրաչիկ Աբգարյանը համալրեց ՀՀԿ-ի շարքերր։ Ի դեպ՝ վերջինս բավականին մոտ հարաբերությունների մեջ է եxել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ական Անդրանիկ Մարգարյանի հետ։ Այս առումով Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու փաստը հատկապես զայրացրել է հին ՀՀԿ-ականներին, որոնք մինչև Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի «ռեֆորմներն» էլ, ՀՀԿ-ական էին և իրենց համարում էին Գարեցին Նժդեհի ուսմունքի հետևորդները»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել