Էսօր ամբողջ օրը համացանցում ստորագրահավաքի կոչեր են հնչում՝ ընդդեմ ԵԽԽՎ-ում սպասվող հակահայկական բանաձևերի ընդունման: Կազմակերպիչները հավանաբար ցանկանում են, որպեսզի հայ հասարակության ստորագրությունների միջոցով ճնշում գործադրվի եվրոպացի պատգամավորների վրա, որպեսզի այդ բանաձևերը, որոնց հետևում Ադրեբջանն է կանգնած, չընդունվեն: Արդար գործ է, բան չունեմ ասելու, բայց հարց է ծագում. իսկ ինչո՞վ էին մինչև հիմա զբաղված ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները: Էդ պատվիրակության անդամներն ամեն մի եվրոպական թանկարժեք գործողումներից հետո գալիս են, լրատվամիջոցների առաջ հերոսական կեցվածք ընդունում ու սկսում են հեքիաթներ պատմել, թե ինչպես են եվրոպաներում ադրբեջանցի պատգամավորների պորտը տեղը դրել: Սակայն եթե մեր պատգամավորների պատմածները հեքիաթներ չլինեին, ապա ԵԽԽՎ-ն հակահայկական բանձևեր չէր ընդունի, ու էսօր էլ հասարակությունից ստորագրություն հավաքելու կարիք չէր լինի: Հլը մի հատ ուշադրություն դարձրեք՝ սահմանում հիմնականում սովորական քաղաքացիների երեխաներն են կռիվ տալիս թշնամու դեմ, հիմա էլ եվրոպաներում մեր պատվիրակության անդամների փոխարեն պիտի էլի հասարակ քաղաքացիները «կռիվ» տան, որ հետո եվրոպաներում ֆռֆռացող մեր պատվիրակության անդամները գան ու սկսեն իրենց սուտի հերոսությունների մասին գլուխ գովան: Ու ընդհանրապես, ուրիշ ժամանակ լինի՝ եվրոպացիներին խավիարով ու նավթադոլարներով ծախվածներ կհամարեք, հիմա ինչի՞ եք որոշել, որ էդ ստորագրահավաքը խավիարի ու նավթադոլարի արժեք է ունենալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել