Արդեն հստակորեն կարող ենք ասել, որ 2012-13 թթ․-ի հետ համեմատած՝ այսօր հայկական լրատվական դաշտը, հատկապես՝ ինտերնետային լրատվությունն առավել սոլիդ է դարձել, այն պրիմիտիվ ու էժանագին մեթոդները, որոնցով ցուցանիշներ էին ապահովում, այժմ ավելի քիչ կիրառելի են (Քիմ Քարդաշյան, նյութի հետ կապ չունեցող վերնագրեր, այցելուների ցուցանիշների արհեստական շատացում պոռնոգրաֆիկ կայքերի օգնությամբ), քչացել են նաև թիթեռի կյանք ունեցող մերկապարանոց կայքերը, որոնք այս կամ այն քաղաքական մուրաբայի համար վաճառվում էին մի քանի հազար դրամներով։
Կայքերը փակվում են։ Եվ այդ բնական է, որովհետև կայքի գլխավոր խմբագրին անհրաժեշտ է նվազագույնը կես միլիոն դրամ՝ կայքի ծախսերն ապահովելու ու նպատակային գործունեություն ծավալելու համար, և քանի որ քաղաքական դաշտի կեղծ սառը պատերազմն (խոսքը ծառուկյանական վետվետումների մասին է) արդեն ավարտվել է, այն մեծ զամբյուղը, որը հակաուժ էր իշխանականներին և որպես այլընտրանքային եկամուտ էր հանդես գալիս, այլևս գոյություն չունի։ Իսկ հանրապետականներին էլ մեծ հաշվով կայքեր պետք չեն. երկար տարիների ընթացքում օգտագործել են իրենց լծակները, կարողացել են անձեռնմխելի դառնալ հայ լրագրողների համար։
Արդյունքում մինչև 2017 թվականը հայկական մեդիաոլորտում մնալու են միայն մի քանի կայքեր, որոնք կարողացան դիմանալ քաղաքական քամիներին, մնալու են օրաթերթերի պաշտոնական լրատվական կայքէջերը և պետական կառույցների պաշտոնական էջերը։
Հայ քաղաքացին լրատվություն ստանալու է ոչ առաջին ձեռքից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/1096445463733774
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել