Մի հարցի մասին էի հա ուզում գրել, բայց միշտ չէր ստացվում: Էս վերջին շրջանում պետական և հասարակական օղակներում մի տենդենց է նկատվում՝ ամեն ինչի համար մեղադրել լրագրողներին: Էն հայտնի «հեղափոխական» հայ Իվանիշվիլիին քաղաքական գծերից գցեցին, հաջորդ օրը դարձավ լրագրողներին, ասաց՝ սաղ դուք էիք մեղավոր: Ակտիվիստների ու սուտի հեղափոխականների մոտ ինչ-որ բան չի ստացվում, ասում են՝ լրագրողներն են մեղավոր: Էսօր էլ Առողջապահության նախարարությունն է հայտարարություն տարածել՝ խոզի գրիպի հետ կապված ու կրկին լրագրողներին է մեղադրել: Տարին ինչ սկսվել է, գրեթե ամեն օր այդ հիվանդությունից մարդ է մահանում, իսկ էդ նախարարությունը խուճապ տարածելու համար լրագրողներին է մեղադրում: Ես հասկանում եմ, որ լրատվական դաշտն աղավաղվելու հետևանքով լիքը այսպես ասած «լրագրողներ» են հայտնվել, որ մինչև հիմա չգիտեն, որ Արթուր Բաղդասարյանն ԱԺ նիստերին չի մասնակցում, որովհետև էդ մարդը շատ վաղուց պատգամավոր չէ, կամ որ ԱԺ-ում տեղի են ունենում ոչ թե կառավարության, այլ Ազգային ժողովի նիստեր, կամ չգիտեն, որ Հայաստանն Ադրբեջանի հետ հարավարևելյան սահման չունի ու էլի լիքը այլ բաներ, բայց, հարգելիներս, մի քիչ անարդար է, երբ ձեր փնթի ու անպատասխանատու աշխատանքի հետևանքով առաջացած մեղքերը բարդում եք միայն լրատվամիջոցների վրա: Ես հասկանում եմ, որ հասարակական ու պետական գործընթացներում ԶԼՄ դերը շատ մեծ է, բայց մինչև ԶԼՄ-ին մեղադրելը ճիշտ կանեք՝ դուք անթերի աշխատեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել