Բազմիցս խոսվել է «բաց երկնքի» քաղաքականության օգտակարության ու զբոսաշրջության ոլորտի վրա դրական ազդեցության մասին: Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Եվրոպական աէրոնավիգացիայի անվտանգության գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրաններն ասել է, որ արդեն երրորդ անգամ է՝ այցելում Հայաստան և, օգտվելով առիթից, ցանկանում է ընդգծել, որ հիանում է այս երկրի գեղեցկությամբ: Ֆրանկ Բրանները նշել է նաև, որ ՀՀ-ն հարուստ է տեսարժան վայրերով, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, և Հայաստանը կկարողանա ավելի շատ զբոսաշրջային այցելություններ ունենալ, եթե ներդրվի «բաց երկնքի» քաղաքականությունը:
Հարկ է նշել նաև, որ Ֆրանկ Բրանները բարձր է գնահատել «Զվարթնոց» օդանավակայանի տեխնիկական հագեցվածությունը, որը չափանիշներով, մարդկային ռեսուրսներով ի զորու է սպասարկել շատ ուղևորների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1525446194422536&id=100008715094328&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել