Կառավարության առաջիկա նիստի հարցերից մեկը կրկին առնչվում է սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության խնդրին: 2016 թվականին ևս նախատեսվում է ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքներին տալ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի և գույքահարկի ու հողի հարկի փոխհատուցում: Որոշման նախագծով նախատեսվում է հաստատել սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության նպատակով տրվող փոխհատուցման ծավալները և փոխհատուցման կարգը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, գույքահարկի և հողի հարկի լրիվ և մասնակի փոխհատուցման նպատակով հատկացվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ, ինչը նկատելիորեն բարելավել է սահմանամերձ ընտանիքների կենսապայմանները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1545799245741224&id=100009334896794&__mref=message
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել