Այսօր էլեկտրոնային մամուլից պարզ դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (IСAO) 2015 թվականի ամռանն իրականացրած աուդիտի արդյունքում բարձր է գնահատել Հայաստանում թռիչքների տեխնիկական վերահսկողությունն ու սպասարկումը:
Վերը նշված աուդիտն անց է կացվել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կազմակերպություններում:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսեսյանի խոսքով, եթե ICAO պահանջներին երկրի համապատասխանության մակարդակն աշխարհում միջինը 62.9% է կազմում, ապա Հայաստանում այն գնահատվել է 84.2%: Այս արդյունքն ավելի բարձր է, քան տարածաշրջանի մյուս երկրներում, ինչպես նաև որոշ եվրոպական երկրներում:

Հարկ է նշել, որ վերը նշված կազմակերպությունը դրական է գնահատել նաև հայկական կողմի պատրաստվածությունը վթարային-փրկարարական աշխատանքների հարցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1549571262033407&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել