

Ընդ որում, ՀՀԿ–ականներին այս հարցում «դուխ տվողները հենց ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից են եղել, ու ՀՀԿ-ականները կուսակցության ներսում նույնիսկ ակնարկել են, որ ԱԺ-ից օրենսդիր ֆունկցիան ըստ էության վերցրել են՝ թողնելով միայն կոճակ սեղմելու առաքելությանը։ Այնուամենայնիվ, վերջում որոշում է կայացվել սահմանադրության հեղինակների մի մասը կհեղինակի նաև ԸՕ-ն, բայց՝ պատգամավորների հետ միասին, նրանց առաջարկները հաշվի առնելով։ Նկատենք, որ նոր ԸՕ-ն հեշտ չէ գրել, թեկուզ այն պատճառով, որ իշխանութունները խնդիր ունեն մի կերպ այնտեղ ամրագրել կայուն մեծամասնության և երկրորդ փուլի անցկացման հարցը, ինչին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կողմ չեն՝ գոնե այս պահին։ Թե ինչպես են դա անելու չկա վերջնական որոշում, նրանք տարբերակներ են մտածում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել