Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը, ով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր: Այսօր Արամայիսին հուղարկավորեցին: 

Շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արամայիսը ծնողների միակ որդին էր: Նա երեք քույր ունի: Մի քանի օրից կլրանար Արամայիսի քսանամյակը: 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել