Երկար ժամանակ է, ինչ «Ֆեյսբուքը երեկ» շարքը չէի շարունակում, պատճառը ՀՀ-ում տիրող միօրինակությունն էր: Հիմա հայաստանյան լուրերի հետ կներկայացնեմ նաև միջազգային հետաքրքիր տեղեկությունները՝ ֆեյսբուքը երեկյան ֆորմատով:
Կիրիլն այլևս առաջվանը չէ, կամ ինչպես ստանալ Օսկար:
Համայն Ռուսիո պատրիարքը՝ Կիրիլը, ամենայն հավանականությամբ դեռ դուրս չի եկել ետամանորյա «պախմելից»: Նա կասկածի տակ է առնում 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդերը և անարգում է յուր երկրի նախագահին, ով, ի հիշեցում Կիրիլի, եկել էր ապրիլի 24-ին Հայաստան՝ հարգելու 1.500.000 նահատակների հիշատակը:
Լավ, եկեք ազգովի բանակին ինչ ասես ասենք, ու ով ընդդիմանա՝ նրան ազգի դավաճան դարձնենք: Մի քիչ սթափ մտածեք: Լավ, Պետրոսյան Շուշանը չէ այդ մեկնաբանությունն արել, այլ, ասենք, որևէ քաղաքացի, նույն ձևո՞վ էիք արձագանքելու: Մեր խնդիրը նրանում է, որ ֆիքսվում ենք անձերի վրա, իսկ երևույթներին ուշադրություն չենք դարձնում:
Հայերի համար կարևոր թեմա էր նաև Մեսսիի՝ Ոսկե գնդակ ստանալը: Մի մասը սկսեց վիրավորել Մեսսիին, մյուս մասը՝ աստվածացնել: Երկու կողմերն էլ սխալ են: Ես մի բան գիտեմ. անարժան մարդը 5 անգամ Ոսկե գնդակ չի ստանում, իսկ մարդուն աստվածացնել չի կարելի, որովհետև վերջինս սովորական մահկանացու է, ով գնդակի հետ վարվել գիտի:
Լիանարդո դի Կաբրիոն Գլոբուս ստացավ, այ Օսկարը դեռ մեծ հարց է: Մեր եղբայրը թող գա Հայաստան, մասնակցի մեր ԱԺ թատերական ներկայացումներին, փորձ ձեռք բերի, ու Օսկարն առանց ձեռքեր, բայց թռչելով կգնա նրա մոտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/771535072951843
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել