168.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող, Մասիս քաղաքում գտնվող «Ռենեսանս» ռեստորանում ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ զեյթուն է նետել, ինչին վերջինս պատասխանել է պղպեղ նետելով:
Դա ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով: Վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրադյանը կանչել է իր մտերիմներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին: Մեր տեղեկություններով, Բաղդասարյանի վիճակը այնքան ծանր է, որ նա չի կարողանում խոսել անգամ մտերիմների հետ: Նշենք, որ ՀՀԿ-ականների այդ ամանորյա կերուխումին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ծեծկռտուքը տեղի է ունեցել նրա հեռանալուց հետո, երբ ՀՀԿ-ականներն իրենց ազատ են զգացել և որոշել են մի փոքր թուլանալ:
Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ անձամբ պատգամավորներից, սակայն նրանց երկուսի հեռախոսներն էլ անջատված էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: