ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածուին գալիք նախագահական ընտրություններում։ Այս որոշումը կայացվել է երեկ՝ ՀՅԴ գերագույն ժողովի նիստի շրջանակներում։
Ես մի անգամ արդեն անդրադարձել էի նրան, որ սա եթե չասենք քաղաքական անբարոյականության դրսևորում է, ապա առնվազն անպատասխանատու մոտեցում, հատկապես մի կուսակցության կողմից, ով միշտ մատնանշում է իր ամենահին ու կայացած հայկական կուսակցությունը լինելու մասին։ Ինչևիցե, ՀՅԴ-ն բերել է չորս պատճառ, որոնք իբրև հենց հանդիսացել են այս որոշման հիմքը.
1. ՀՀ-ում ձեւավորված ընտրությունների բնույթն է, որոնք ստվերային են, որը չկարողացան փոխել:
Եթե այդպես եք համարում, ապա ինչո՞ւ վայր չեք դնում այդ ստվերային ընտրությունների արդյունքում վաստակած ձեր մանդատները։
2. Հնարավոր չեղավ ընդդիմադիր միասնական ճակատ ձեւավորել:
Իսկ կասե՞ք, թե դուք ի՞նչ եք արել, որպեսզի նպաստեք այդպիսի սցենարի կայացմանը։
3. Մասնակցելով ինքնանպատակ, կանխորոշված ընտրությունների կնշանակեր գծված սցենարի մաս կազմել, իսկ ՀՅԴ-ն որեւէ մեկի սցենարներին մաս չի կազմում:
Բա ինչպե՞ս եղավ, որ արդեն քանի տարի է ամենականխատեսելի կուսակցությունն եք, որը բազմիցս մաս է կազմել իշխանական սցենարի ամենաերևացող մասի՝ կոալիցիայի։
4. Լուրջ քաղաքական ուժերն իրենց մոտեցումները եւ դիրքորոշումը չեն ներկայացնում ու իրականություն չեն դարձնում ընտրությունների, քարոզարշավի միջոցով։
Բա ինչի՞ միջոցով են ներկայացնում, գուցե տիեզերական սիգնալների՞, թե՞ ՀՅԴ-ում արդեն մշակել են գենային մակարդակով իրենց ծրագրերն ու տեսլականները հանրամատչելի դարձնելու եղանակը։
Կից նյութն`այստեղ