«Գաղտնիք չէ, որ Էջմիածին քաղաքը իր սեփականությունը համարող ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սովորություն ունի չհանդուրժել այն անձանց, ովքեր ըստ իրեն խախտում են իր իսկ կողմից գրված կանոնննրր՝ թեկուզ  մեքենա կայանելով իր համար անցանկալի հատվածում։
«ՉԻ» տեղեկություններով՝ Ամանորի նախօրնին հերթական սկանդալային միջադեպն է տեղի ունեցել Էջմիածնում՝ Աժ գեներալ պատգամավորի անմիջական մասնակցությամբ։
 
Էջմիածինցիները ականատես են եղել, թե ինչպես է գեներալը ծեծի ենթարկում այս անգամ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին, որը «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան կայանել է Էջմիածնի սուպնրմարկնտներից մեկի մոտ, և դա էլ պատճառ է հանդիսացել որ գեներալ Մանվելի թիկնապահները իջեցնեն մեքենայի անվադողերը՝ իմանալով հանդերձ, որ բռնցքամարտիկ Հրաչիկ Աբգարյանը չի հանդուրժի իր հանդեպ կատարվածը և իրենց հաշիվները տեղում «կմաքրի»։ Սկսվում է ծեծկռտուքը, որին խառնվում է նաև իր մեքենայի մեջ սպասող գեներալ Գրիգորյանը։ Աբգարյանի կնոջ ու հարսի աչքի առաջ գեներալն իր շքախմբով դաժան ծեծի է ենթարկում Աբգարյանին, իսկ ուժասպառ անելուց հետո ոտքերով հարվածներ տեղում նրա մարմնի տարբեր հատվածներին։

Գեներալի բիրտ գործողություններին չէր խանգարել անգամ այն փաստը, որ Հրաչիկ Աբգարյանը բոլորովին վերջերս կորցրել էր որդուն»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել