Ադրբեջանը ոչ միայն տնտեսական վատ դրության մեջ է հայտնվել, այլ նաև լուրջ տապալումներ է արձանագրելու արտաքին քաղաքականության, հատկապես՝ տարածաշրջանային բլոկի մասով:
Տարիներ շարունակ այդպես էլ չկարողանալով հավասարակշռված քաղաքականություն վարել Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի միջև՝ Բաքուն այսօր արտաքին դաշտում լուրջ խնդիրների առաջ է կանգնել:
Իր գեոպոլիտիկ հաշվարկները կապելով Թուրքիայի հետ՝ Բաքուն հաշվի չէր առել, որ եթե Թուրքիան Իրան-Ռուսաստան որոշակի կոնյուկտուրայի արդյունքում դուրս մնա իր իսկ տարածաշրջանային խաղից, ապա Ադրբեջանն այլևս որևէ անելիք չի ունենալու:

Ղարաբաղյան հարցում էլ «Ձեզ նավթ կտամ, իսկ դուք էլ ինձ տարածքներ» սկզբունքն արդեն այսօրվա նավթի գներից պարզ է, թե ինչ ճակատագիր ունեցավ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/1008815132530555
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել