Ուրմեն, ցանկացած հյուր, ով գալիս է Հայաստան և օդանավակայանից մտնում է Երևան, առաջին հոգևոր կառույցը, որը տեսնում է, Իսակովի պողոտայի ռուսական ուղղափառ եկեղեցին է, որը տեսնելուց հետո յուրաքանչյուր մարդ կարող է արդարացիորեն կասկածել, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հայերն են ընդունել: Ու հիմա դա քիչ էր, էդ նույն ուղղափառ եկեղեցու առաջնորդը՝ Կիրիլը, ուղղակի ուրացել է հայերի ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Հռոմի պապը, նախորդ տարի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագով մի այնպիսի քայլ կատարեց, որ սկի հայկական եկեղեցու ամենամյա պատարագներն էդքան ազդեցություն չեն թողնում ժամանակակից աշխարհի վրա: Դե իսկ մեր ռուսապաշտ վերլուծափորձագիտական ուղեղները թող շարունակեն մարդկանց խաբել ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության մասին հեքիաթով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել