Araratnews.am-ը գրում է.
Համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների դեմ: Change.org-ում սկսված առցանց ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք ունեն հակահայկական բովանդակություն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները:
Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD): Դրան մասնակցելու համար պետք է այցելել այս հղումով:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/hamacancum-storagrahavakh-e-sksvel-ehnddem-yexxv-um-hakahaykakan-zekuycneri/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել