Այս քայլով Լևոն Տեր-Պետրոսյանն ու ընդդիմության առանցքը կազմող ՀԱԿ-ը ցույց տվեցին, որ իր պայքարը իրական չէր, որ հավատը պայքարի նկատմամբ մտացածին էր, որ իշխանափոխությունը միայն երազկոտ ընդդիմադիրների անիրական ցանկությունն է: Հստակ երևում է, որ Տեր-Պետրոսյանը հույս չունի, հույս չունի իշխանության գալու և կատարելու իր առջև նախապես դրված խնդիրը:
ՀԱԿ-ը այս քայլով համակերպվեց այն սկզբունքերին ու խաղի կանոններին, որոնցով մինչ այժմ առաջնորդվում էին իշխանությունները, այն սկզբունքներին, որ այդքան ջանասիրաբար քննադատվում էր ընդդիմության կողմից, մի խոսքով` ՀԱԿ-ը նահանջեց և պարտվեց իր իսկ մատնանշած քրեաօլիգարխիկ ռեժիմին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.khachikyan/posts/467533463283970
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել