Ինձ միշտ հետաքրքրել է, թե ստացվո՞ւմ է արդյոք ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ, ՀԵՐՈՍԻՆ լինել քաղաքականության մեջ, զբաղվել քաղաքականությամբ՝ պահպանելով իր հերոսական տիտղոսը: Կներկայացնեմ ձեզ առավել ակտիվ ազատամարտիկ-քաղաքական գործիչներին` սկսած 1988-ից ու կսպասեմ կարծիքների. ստացվում է, թե ոչ:
Մովսես Գորգիսյան-ԱԻՄ հիմնադիր, Անկախության բանակի հրամանատար (զոհված):
Վազգեն Սարգսյան-ՀՀԿ ղեկավար, ՀՀ Վարչապետ, Մահապարտների գնդի հիմնադիր (սպանված):
Աշոտ Նավասարդյան-ՀՀԿ հիմնադիր, Անկախության Բանակի հիմնադիր (մահացած):
Արմենակ Արմենակյան-ՀՀ ԱԺ պատգամավոր, Տիգրան Մեծ գնդի հրամանատար (սպանված):
Ալբերտ Բազեյան-Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, Երկրապահ միության հիմնադիրներից:
Սամվել Բաբայան-Դաշինք կուսակցության հիմնադիր, Արցախի ՊԲ հրամանատար:
Արթուր Աղաբեկյան-ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր, Հադրութի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար:
Մանվել Գրիգորյան-ՀՀ ԱԺ պատգամավոր, 5-րդ բրիգադի հրամանատար:
Սեյրան Սարոյան-ՀՀ ԱԺ պատգամավոր, Էջմիածնի ջոկատի հրամանատար:
Սմբատ Այվազյան-ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Տիգրան Մեծ գնդի հրամանատար:
Ժիրայր Սեֆիլյան-Սարդարապատ շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար:
Վիտալի Բալասանյան-Արցախի նախագահի թեկնածու, Ասկերանի հրամանատար:
Սասուն Միքայելյան-ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Սասուն ջոկատի հրամանատար:
Հակոբ Հակոբյան-ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մալաթիա ջոկատի հրամանատար:
Արկադի Կարապետյան-Քաղաքացիական Անհնազանդություն շարժման ղեկավար, Արցախի ՊԲ առաջին հրամանատար:
Առաքել Մովսիսյան-ՀՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ:
Ռուբեն Գևորգյան-ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ, Սասնա Ծռեր ջոկատի հրամանատար:
Ռուստամ Գասպարյան-ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ, Սև հովազ ջոկատի հրամանատար:
Արմեն Մխիթարյան-ՀՀ ԱԺ պատգամավոր, Աղվանցիների ջոկատի հրամանատար:
Աշոտ Աղաբաբյան-ՀՀ ԱԺ պատգամավոր, Անկախության Բանակի շտաբի պետ:
Մյասնիկ Մալխասյան-ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Ապարանի ջոկատի մարտիկ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=524626514237542&set=a.101206616579536.2647.100000705951911&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել