Հայաստանի տարվա լավագույն մարզիկների ցուցակում հանճարեղ Արոնյանը ընդամենը չորրորդն է այն դեպքում, երբ ամենից շատ հենց նա էր արժանի հաղթանակի: Տարվա կտրվածքով ամենալուրջ հաջողությունների Լևոնն է հասել: Հայաստանի հավաքականը` նրա գլխավորությամբ, դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքը կրկին Լևոնը ցույց տվեց`արժանիորեն նվաճելով ոսկե մեդալը:

Այն, որ պետք է լավագույնը Լևոնը լիներ, դա գրեթե բոլորն են ընդունում, սակայն արժանին պետք է մատուցել նաև Արսեն Ջուլֆալակյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, Արթուր Ալեքսանյանին, որոնք ևս մեծ հաջողություների հասան հավաքականի կազմում` իրենց մարզաձևերում:

Հիմա առանձին անդրադառնանք Հենրիխ Մխիթարյանին: Այն, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2012-ին լավ հանդես չեկավ, պարզ է, սակայն Հենրիխը, ամբողջ աշխարհում բարձր պահելով Հայաստանի պատիվը, արժանի էր ընդգրկվելու լավագույն հնգյակում: Ինչևէ....... Եղավ այն, ինչ եղավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել