Աշխարհում բազմաթիվ են այն քաղաքական գործիչները, որոնք տարիքով շատ ավելի մեծ են Տեր-Պետրոսյանից ու բավականին լավ էլ ղեկավարում են իրենց երկիրը: «Տեր-Պետրոսյանի ասածն ընդամենը պատրվակ է և ոչ հիմնավոր պատճառ, որովհետև վերջին շրջանում ակնհայտ էր, որ ՀԱԿ-ն իր էությամբ չի կարող լուրջ մրցակից դառնալ քաղաքական դաշտում, մանավանդ այն դեպքում, երբ ՀԱԿ-ի առանձին դերակատարներն ու ղեկավարներն արդեն երկիրը ղեկավարել էին և վատ համբավով հեռացել»: «Ինձ թվում է՝ նա մի հայացք գցեց իր անցած ճանապարհի վրա, թե որտեղից եկավ ու դարձավ նախագահ… հասկացավ….», որ ժողովրդի հիշողության մեջ դեռ վառ է վաուչերներով գործարանների վաճառքը, խնայողական դրամարկղերում մարդկանց գումարների փոշիացումը.... «Սա դեռ երկար ժամանակ մեր հիշողության մեջ վառ կմնա, քանի որ ներկայիս վիճակի հիմքերը դրվել են հենց Տեր-Պետրոսյանի օրոք»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=463452490380538&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել