Խնդրում եմ ծանոթանալ «պատգամավոր» կոչվածի արձագանքի մակարդակին։ Սպառնում է հարաբերությունների պարզումը բերել անձնական տիրույթ։ Գոնե ինքն իր անունից սպառնա, ոչ թե՝ ինչ-որ անհասկանալի «ուրեմն նա այսուհետ ամենուրեք կտեսնի իր և իր մերձավորների դիմապատկերները մոնտաժված կիսամերկ մանեկենուհիների մարմինների վրա» ձևակերպում տա... Էլ չեմ խոսում, որ, հարգելիս, իմ արածը քննադատություն է, ծաղրանկար՝ հենված ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ։ Քո արածը ի՞նչ է լինելու։ Առաջին դասարանցու ոճում աբառոտկա՞։ Մնացած հիմարություններին չեմ էլ անդրադառնում։
«Տիգրան Ուրիխանյան
Հարգելի գործընկերներ, ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցերին 24.12.12թ. տեղի ունեցած դատական նիստի վերաբերյալ ներկայացնում եմ Ձեզ ստորև գրվածը: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ իմ լիազոր ներկայացուցչի պահանջի համաձայն այս գործով բոլոր դատական նիստերի ձայնագրությունները հրապարակվելու են բաց ու թափանցիկ ընթացք ապահովելու համար:
Ուրախությամբ և գոհունակությամբ եմ վերաբերվում ինձ առնչվող ցանկացած արդարացի քննադատությանը, այդ թվում ծաղրանկարային ձևի մեջ: Բայց վիրավորանք ու չափերից անցնել թույլ չեմ տալու որևէ մեկին: Երբ որ ես կամ մեր մյուս թիմակիցները համարձակություն ենք ունենում ասելու, որ ժողովուրդը խնդիրներ ունի, որ երկրում բազմաթիվ պրոբլեմներ կան, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, անմիջապես հայտնվում են մութ անկյուններում համակարգիչների առջև նստած և, որպես կանոն, թերարժեքության բարդույթով տառապող ու նախանձից խեղդվող ինչ-որ ‹‹բլոգերներ›› (ու հանկարծ թող ոչ ոգի չթվա, թե չգիտենք վարչական որ շենքում նստածներից են ցուցումներ ստանում) և սկսում վիրավորական հիմարություններ տարածել հենց ԲՀԿ ներկայացուցիչների նկատմամբ, այդ թվում նաև իմ:
Որևէ մեկը մեր երկրում իրավունք չունի որևէ այլ քաղաքացու վիրավորանք հասցնելու, իսկ եթե բլոգեր կոչվածին թվում է, ինչպես նաև նա դատարանում փորձել է արդարանալ, որ իր արածը վիրավորանք չէ, ուրեմն նա այսուհետ ամենուրեք կտեսնի իր և իր մերձավորների դիմապատկերները մոնտաժված կիսամերկ մանեկենուհիների մարմինների վրա:
Վարչական օրենսգիրքը սահմանում է նման արարքի համար համապատասխան պատիժ, և ես հույս ունեմ, որ մեր երկրի դատական համակագը կարժանացնի ինտերնետային խուլիգանին համապատասխան պատժի:
Շնորհակալություն եմ հատնում բոլոր կողմնակիցներիս, որոնք սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնում ինձ այս հարցի վերաբերյալ և խնդրում եմ շատ չնյարդայնանալ: Բաղրամյանի վրա կամ Դավիթաշենի կամուրջի մոտ հաճախ հանգրվանող այս ջահելները մեկ նպատակ ունեն՝ շեղել ժողովրդի ուշադրությունը իմ քաղաքական գործունեությունից: Վստահ եմ դա իրենց չի հաջողվի:
Եվ վերջում շնորհավորոմ եմ բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Մաղթում եմ առողջություն և ուրախություն, հանդուրժողականություն ու կամեցողություն: Վստահ եմ գալիք 2013 և հաջորդող բոլոր տարիներին կաշխատենք միասին ու կտանենք մեր երկիրը զարգացման ու առաջընթացի ճանապարհով, չնայած մեզ համար ստեղծվող մանր-մունր, իսկ որոշ դեպքերում նաև մեծ խոչընդոտների ու դժվարությունների: Համերաշխ եղե՛ք և երջանիկ, ամենայն բարիք բոլորիդ:
ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան»
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/10200091062817400
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել