Եվ այսպես Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց.... Տարաբնույթ բացատրություններ կարելի է գտնել նրա որոշումը արդարացնելու կամ նսեմացնելու համար: Բայց մի բան ակնհայտ է, որ այս որոշումը ինչ-որ շարքային կամ բացառապես "տարիքային" գործոնով պայմանավորված քայլ չէր: Քաղաքական բոյկոտի տարբերակը, որի մասին խոսում էին քաղաքական փորձագետները, ըստ էության, հերքվեց դեռ մեկ շաբաթ առաջ, երբ Հրանտ Բագրատյանը հայտարարեց իր առաջադրման նպատակադրման մասին: Իսկ Բագրատյանը Տեր-Պետրոսյանի այն թիմակիցն է, ում նա դեմոնստրատիվ հանձնեց պատգամավորի իր մանդատը` ասել է թե տեղի ունեցավ մի բան, որը սովորաբար անվանում են "կարգավիճակի փոխանցում": Եվ այս պարագայում "եթե ոչ Լևոնը, ապա ով" հարցադրումը, այլևս ուներ և ունի շատ կոնկրետ հասցեատեր: Հրանտ Բագրատյանի առաջադրումը նաև մեկ այլ հեռահար նպատակի է միտված: Ինչպես գիտենք ազատական գաղափարաքաղաքական ուղղությունը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այսօր դոմինանտ դեր չունի մեր քաղաքական դաշտում և Հրանտ Բագրատյանի առաջադրումով "Ազատություն" կուսակցությունը հավակնում է դառնալ այս դաշտի առաջամարտիկ (իհարկե նպատակային և արդյունավետ քարոզարշավի և ճիշտ դիրքավորման պարագայում): Իսկ սա նույնպես չէր կարող դուրս մնալ Լևոն Տեր- Պետրոսյանի պրագմատիկ հաշվարկների ծիրից: Այնպես որ պարոնայք, մեզ բավականին հետաքրքիր ընտրություններ են սպասվում....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/142658272554844?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել