Բառացիորեն 3 օր առաջ բնական եղևնին 15 հազար դրամով էին վաճառու։ Երեկ արդեն 5000 արժեր։ Չառնե՛ք։ Մի մասնակցեք էտ սպանդին` 7-8 օրվա հաճույքի համար։ Մարդ կա կյանքում 1 հատ թուփ չի տնկել, ի՞նչ սրտով պետքա ուրախանա 7-8 տարեկան ծառերը չորացնելով։ Մի՛ առեք, թող բերողներն էլ հասկանան, որ էտ բիզնեսի մեջ «փող չկա», ու էլ անիմաստ չկտրեն անտառները։ Վաճառելուց թող եղևնու ճյուղեր վաճառեն, մի տեղ ընդունելիա, բայց ամբողջական ծառը կտրել, բերել ու 31–ի գիշեը ուղղակի հետել աղբանոցը, էտ հանցագործությունա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել