Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
|
Չզարմանաք, եթե բազեյուգենտը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ երախտիքով լեցուն, իրենց պապաների հանձնարարությամբ եւ սեփական աննման հոտառությամբ` հուշարձաններ դնի այսուայնկողմ` առաջին նախագահի պատվին, կոչումներ եւ տիտղոսներ շնորհի նրան, ձոներգեր գրի առ իմաստնություն, հրավերներ անի անդադրում, ..., կարո՞ղ է սրանք կոռուպցիայի դեմ էլ սկսեն պայքարել, կարո՞ղ է Խորհրդարանն ազատեն մանդատավոր թերուսներից, դատարաններում արդարադատություն մտցնեն, մեկ էլ տեսար արեցին, ..., բայց հո Մարտի 1-ի հանցագործներին չեն բռնելու` դատեն ..., ... կայֆիդ մեռնեմ` տոնածառ ջան, տոնածառ, իիիի՜նչ ապահով ես ու պայծառ:
Էս` մի կողմ, բա հետո՞, պարոն Տեր-Պետրոսյան, մի իմաստուն բան ասա` իմանանք` հետո՞ ինչ ես ասելու, էլի գրքեր-բանե՞ր, կհանդիպե՞նք 2017-ի սեպտեմբերի 21-ին Մարիոտում, էլի մի բան կլսե՞նք, թե ինչը ոնց է արվելու, թե՞ Մոնղոլաց երկրից Մամիկոնեից զարմի ելքն ենք կարդալու հաջորդիվ:
Շնորհակալություն, պարոն նախագահ, սեփական ազատության համար կռված ու կռվող մարդկանց էլի մի թափ մտածել տալու համար: Վայթե ճիշտը դու էիր: Բա ինչ, հո չի՞ կարելի անվերջ պայքարել այն բոլորի ազատության համար, ովքեր դրա կարիքը չունեն, մյուսները իրենց գլխի ճարը կտեսնեն: Սա էլ վերջ է: