Ֆեյսբուքյան ասուլիսներից մեկում այսպիսի հարցեր էի տվել: Բայց Ազատության լրագրողը «շտապում էր» ու պատասխանողներին նույնիսկ հնարավորություն չտվեց կենտրոնոնալ և պատասխանել: Ինչևէ, փորձեմ ինքս կարծիք հայտնել այդ հարցերի վերաբերյալ:
1. Որո՞նք են Ձեզ համար «Ոչ թալանին»-ի ամենակարևոր 3 ձեռքբերումները:
ա. Այն համոզման ձեռքբերումը, որ հնարավոր է դրական հենքի վրա պայքար առաջ տանել:
բ. Այն գիտակցումը, որ ազգային մշակույթն իր ուրույն տեղը կարող է ունենալ և արդեն իսկ ունի պայքարի ընթացքում:
գ. Գիտակցումը, որ փողոցային պայքարին զուգահեռ պիտի գործել մի քանի ճակատներով. մասնագիտական, իրավական, քաղաքական, լրատվական և այլն...

2. Ի՞նչը պիտի լինի թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական շարժումների առանցքը:
Ազնվությունը:
Ազնիվ լինել ինքդ քո նկատմամբ, քո թիմի և քեզ հետևողների նկատմամբ:
Ճկունությունը:
Ճկուն լինել ներսի ու դրսի հարաբերությունների հարցում՝ բնականաբար չկորցնելով սկզբունքայնությունը:
Խորամանկությունը:
Խորամանկ լինել հակառակորդի նկատմամբ:

Դժվար է այս ամենը համադրել: Բայց անհրաժեշտ է և անհնար չէ:
3. Որո՞նք են ըստ Ձեզ Հայաստանի ամենակարևոր 3 հիմնախնդիրները:
ա. Արժեհամակարգային անկումը:
բ. «Ինչպիսի՞ Հայաստան ենք ցանկանում կերտել» հարցի պատասխանի և այդ հարցի շուրջ լուրջ քննարկումների բացակայությունը:
գ. Աշխարհում, գլոբալ առումով, Հայաստանի դերի վերաբերյալ ռազմավարական տեսլականի բացակայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել