Ստեղծված վիճակի մեջ մեղավոր ենք բոլորս, բոլորս, ով իր գործողություններով կամ անգործությամբ ամեն ինչ հասցրեց այս վիճակին: Սա միայն Տեր-Պետրոսյանի հարցը չէր, սա Հայաստանի հարցն էր, Հայաստանի, որը մենք տանուլ տվեցինք սերժանտական խունտային:
Ու թող պրոդվինուտի ջահելներն ու թերթերի կամ Ֆեյսբուքի էջերում «թունդ ընդդիմադիր» ձևացողները խորը շունչ չքաշեն՝ մտածելով, որ Տեր-Պետրոսյանի նման գիգանտի հրաժարականով ճանապարհ ա բացվում իրանց ինքնադրսևորման ու առաջխաղացման համար:
Ձեզ հույս մի տվեք, հույս մի տվեք, որովհետև առաջացած այս վակուումը շուտով կարող է իդեալական նախադրյալներ ստեղծել ԱՐՄԵՆԲԱՇՈՒ ցմահ պաշտոնավարման համար, ու այդ դեպքում մենք բոլորս ստիպված ենք լինելու կա՛մ համակերպվել, կա՛մ արտագաղթել, որովհետև մեր չմտածված գործողություններից հետո մենք ջարդեցինք այդ պայքարի մեջքը: Եթե համակերպվող եք, ուրեմն ժամանակ մի կորցրեք, գնացեք հենց հիմա Բաղրամյան 26-ի դիմաց, հիմիկվանից հերթ պահեք ԱՐՄԵՆԲԱՇՈՒ ոտքերն ընկնելու ու ոտքերը լպստելու համար, իսկ եթե համակերպվող չեք, հիմիկվանից բացեք աշխարհագրության դասագրքերն ու քարտեզների ատլասը ու մտածեք, թե ուր եք գնում: Ես այլևս պայքարելու ո՛չ հավես, ո՛չ էլ ցանկություն ունեմ, ո՞ւմ հետ պայքարեմ: Ո՞ւմ հետ էլ որ պայքարեմ, մեկ ա վերջում ռաստ եմ գալու ձեր մարդկային տեսակին ու նորից ամեն ինչից կոտրվեմ, ես արտագաղթելու եմ, որքան շուտ՝ այնքան լավ, որքան հեռու՝ այնքան ավելի լավ, իսկ դուք կերեք իրար, կերեք, մինչև կշտանաք, իրար վրա սաղացրեք ձեր ամբիցիաներն ու մեծամտությունը, իրար վրա, ոչ մեր հաշվին, իսկ մենք, տեսնելով ձեր գզվրտոցը, միայն կուրախանանք մեր ճիշտ ընտրության համար: Նախագահը գնաց: Կեցցե ԱՐՄԵՆԲԱՇԻՆ: