Համարյա բոլոր բարձրաստիճան չինովնիկների ու նրանց հարազատների 2014-ի հայտարարագրերը դիտարկել եմ, ինչպես նաև նրանց քառորդ մասի 2011-2014 թթ. հայտարարագրերը, ու կարող եմ ասել, որ այդ ոլորտը վաղուց արդեն նոր չի, բայց իմիտացիոն է ճիշտ այնպես, ինչպես մեր կյանքի բոլոր բնագավառները: Բազմաթիվ են կեղծ տվյալներն ու անճշտությունները, և այդ բոլորը հաճախ հասցված ձեռառնոցիի մակարդակի: Եվ դա հենց այդպես էլ պետք է լիներ, որովհետև բոլոր լրացնողներն էլ գիտեն, որ ոչ մեկը չի պատժվելու անճշտությունների համար: Իսկ պատիժը դեռևս մնում է մարդուն «վերադաստիարակելու» առավել արդյունավետ միջոց, և դեռևս երկար կմնա այդպիսին: Ինչ վերաբերում է հայտարարագրերի առանձին հատվածներին՝ ասենք «նվերներ» ստանալուն, ապա դրանց վերաբերյալ զարմանալն անիմաստ է, որովհետև լրացնողը խնդիրներ ունենալու դեպքում փորձում է գտնել այն եղանակը, որը առավել անվտանգ կարող է լինել իր համար, որովհետև մեզանում հայտարարագիրն ընկալվում է որպես «կոմպրոմատ», որ վաղ թե ուշ կպայթի լրացնողի գլխին, եթե վերջինս իրենց դրսևորի ոչ այնպես, ինչպես նրանից սպասում է իշխանությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել