Առավոտվա թերթերից մեկում կարդացի Չյորնիի կողմից պատվիրված հարցազրույցը... իր հետ: Ինտերվյու տվողի նկատմամբ անսպասելի ջերմ լրագրողի պասերով մեծարգո պարոնը երկար-բարակ փորձում է չեզոքացնել բոլոր այն հիմքերը, որոնցով պաշտոնանկ արվեց: Չեմ ժխտում, անում է խնամքով: Հետո լրագրողն ու Չյորնին արձանագրում են, որ խնդիրը արդեն լուծել են և հարցազրույցի վերջում անցնում են արդեն բուն նպատակին: Հարց. «Մտադրություն ունե՞ք քաղաքապետի թեկնածու առաջադրվել 2013 թվականի մայիսին»: Պատասխան՝ դե ոնց կուսակցությունը կորոշի: Ինչպես ասում են՝ աաաաաաաաաաաաա: Հասկացա՞ք, մարդը էլի ուզում ա քաղաքապետ դառնա ու մեսիջ ա ուղարկում ուր որ հարկն է:
Իմ սիրելի նախկին քաղաքապետը միայն մի բան չի հաշվել, էսպիսի մանկական տրյուկներով բան դուրս չի գա: Հա, մեկ էլ չի հաշվել, որ ինքը իրականում էլ երբեք քաղաքապետ չի դառնա շատ պարզ պատճառներով... Բավական է միայն պատկերացնել՝ ինչ ղժիկներ կլինեն, եթե այս ամենը մի քիչ լուրջ լինի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/darbin.sedrak/posts/139813106174290
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել