Ուսումնասիրելով Ազգային վիճակագրության ծառայության կողմից ՓՄՁ-ների քանակի մասին հրապարակված վերջին տարիների ցուցանիշները՝ կարող ենք եզրակացնել, որ դրանց թիվը մեր երկրում ավելացել է:
ՓՄՁ-ների փակումը նորմալ երևույթ է, որն առկա է բազմաթիվ երկրներում և ունի իր օբյեկտիվ պատճառները: Ներկայացնենք վերջին երեք տարվա ցուցանիշները:
2013թվ. Հայաստանում բացվել է 15,501 և փակվել 11,167 ՓՄՁ: Դրական տարբերությունը կազմում է 4334:
Մեկ տարի անց՝ 2014 թվականին, դրական հարաբերակցությունը ավելացավ: Մասնավորապես, այդ տարում բացվեց 16,967 և լուծարվեց 9454 ՓՄՁ: Այս հարաբերակցությունում ավելացած ՓՄՁ-ների թիվը 7513 էր:
Այս տարվա առաջին ինը ամիսներին մեր երկրում բացվեց 13,131 և փակվեց 7639 ՓՄՁ; Տարին դեռ չի ավարտվել, բայց փաստը մնում է փաստ, որ այն նույնպես կունենա դրական տարբերություն, որն այս պահի դրությամբ կազմում է 5492 ՓՄՁ:
Ընդհանուր առմամբ վերջին հինգ տարիների հարաբերակցությամբ ՓՄՁ-ներն ավելացել են 24,636-ով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1543251555999870?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել