«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«ՀՔԾ-ում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և այն արդեն ուղարկվել է դատարան:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 9/2 ՏԸՀ անդամ Զավեն Միրիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է նույն հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի հետ, և ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող երկու վկայական, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Միրիջանյանը համարվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորը, և նա ընտրություններում որպես հանձնաժողովի անդամ մասնակցելու, ըստ այդմ՝ ընտրակեղծիքներ անելու մեծ փորձ ունի»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել