Համաշխարհային տնտեսության այս տարվա մարտահրավերներն ավելի ուժեղ էին և ազդեցիկ: Արտաքին ճնշումներից զերծ չմնաց նաև Հայաստանը:
Մասնավորապես՝ կրճատվեցին արտաքին ֆինանսական փոխանցումները: Դրանք հասան վերջին ութ տարիների նվազագույնին:
Ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը հասավ վերջին ութ, ինը տարիների նվազագույնին։ Նման իրավիճակ չի եղել անգամ 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում:
Բնական է, որ այս իրավիճակն իր ազդեցությունն ունեցավ ՀՀ-ի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա: Նախնական կանխատեսումներով տարեվերջում տրանսֆերտների ընդհանուր կրճատումը կարող է հասնել 600 մլն դոլարի։
Նման կրճատումները չեն կարող կրել միայն սոցիալական ազդեցություն: Խնդիրն ունի նաև տնտեսական նշանակություն: Ստացվելիք գումարների մի հատված կրում է ներդրումային նշանակություն, ինչը շատ կարևոր է տնտեսության տարբեր ճյուղերը զարգացնելու համար:
Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ ստեղծված իրավիճակում տնտեսությունը կարողացավ հաղթահարել անկումային իրավիճակը: Ձեռնարկված քայլերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել արտաքին հարվածները, որոնց ամբողջական ազդեցության դեպքում հետևանքները կարող էին էլ ավելի ծանր լինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1542817509376608?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել