Օդային տրանսպորտի ոլորտը ՀՀ-ում զարգացնելու նպատակով տևական ժամանակ է, ինչ կիրառվում է «Բաց երկինք» քաղաքականությունը: Եթե ամփոփենք տարին, ապա կտեսնենք հետևյալ պատկերը:
Այս տարի հայկական շուկա են վերադարձել երկու խոշոր ավիաընկերություններ` չեխական «Չեխ էյրլանս»-ը և լեհական «LOT»-ը:
Սպասվում է, որ հաջորդ տարեսկզբին հայկական շուկա մուտք կգործի «Քաթար էյրվեյս» խոշոր ավիաընկերությունը:
Սպասվում է, որ հաջորդ տարեսկզբին հայկական շուկա մուտք կգործի «Քաթար էյրվեյս» խոշոր ավիաընկերությունը:
Անցնող տարում բանակցություններ են վարվել 26 պետության իշխանությունների հետ միջկառավարական համաձայնագրերի վերանայման ուղղությամբ: Բացի դրանից, 14 պետության հետ քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է:
Ինչ վերաբերում է տեղական շուկայի բարեփոխումներին, ապա այս տարվա ընթացքում իրականացվել է ավիաընկերությունների հավաստագրման գործընթացի արդիականացում:
Հավաստագրման նոր պայմանները հնարավորություն կտան հետագայում խուսափել ավիաընկերության սնանկացումից: Հավանաբար հենց այս գործոնը նպաստեց, որ երկու տեղական ավիաընկերություն դիմում ներկայացնեն հավաստագիր ստանալու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1520578374909318&id=100008715094328&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել