El.am-ը գրում է․
Ամանորն անցկացնելու մասին պատկերացումներն որքան էլ որ նման են, այդքան էլ տարբեր են: El.am-ը ներկայացնում է, թե ինչպես են Նոր տարին դիմավորելու հայ մոդելները:
Աննա Գրիգորյան
Աննան դեռևս չի կայացրել իր որոշումը: Բազմաթիվ գործնական և արտերկիր մեկնելու  առաջարկներ, շատ ընկերներ: Թե ինչ ընտրություն կկատարի Աննան, դեռևս պարզ չէ:
1013929_472778609477818_2128301646_n
Աննա Դեմիրխանյան
Աննան տոնը համարում է խիստ ընտանեկան, և այն ընտանիքի հետ մեկ սեղանի շուրջ դիմավորելու ավանդույթն ամենասիրելին է գեղեցկուհու համար: Իսկ տոնի գլխավոր մասնիկը նրա համար Ձմեռ պապն է: Երեխայի համար նա նախըտրում է տանից դուրս չգալ և մնալ աղջկա կողքին:
1930123_944942288916052_1069296458739242197_n
Լուսինե Թովմասյան
Մոդել Լուսինե Թովմասյանն Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ Հայաստանում՝ Աղվերանում:
11800259_1028220757188538_1137465890669550462_n
Սեդա Սերոբյան
Սեդա Սերոբյանի համար Ամանորը կրկնակի տոն է, քանի որ այդ օրը նշում է նաև ծննդյան օրը: Այս անգամ գեղեցկուհին որոշել է իր տոնն անցկացնել հեքիաթային մթնոլորտում, նախապես ՝ ընտանիքի, իսկ հետո արդեն ընկերների հետ:
485567_1521833678060259_7609433803658053183_n
Լյուսի Հայրապետյան 
Գեղեցկուհի Լյուսի Հարությունյանը լինելու է Երևանում  և անցկացնելու է Ամանորի գիշերն իր սիրելիի հետ:
IMG_4647
Անահիտ Հարությունյան
Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը Նոր տարին համարում է խիստ ընտանեկան տոն և այն անցկացնելու է իր ընտանիքի հետ տանը:
11791985_671744262970136_7835509240001435016_o
Զառա Մինասյան
Մոդել Զառա Մինասյանը 2016-ը կդիմավորի Florence ռեստորանում, իսկ հետո երեկոն կշարունակի Opium club-ում:
11258272_950131608372150_7737818458219057823_n
Լիանա Թովմասյան
 Մոդել Լիանան Նոր տարին նշելու է Ծաղկաձորում: Բացի այդ, տարվա առաջին օրը  համընկնում է նրա մայրիկի ծննդյան հետ :
10377173_360176857496238_7172507124150911057_n
Օֆելիա Չուխաջյան
Մոդել Օֆելիան Նոր տարին անցկացնելու է իր սիրելի անձնավորության հետ: Նրա խոսքերով, իրականում այնքան էլ էական չէ, թե որտեղ կդիմավորի 2016 թվականը, քանի որ սիրելիի հետ յուրաքանչյուր վայր հեքիաթային է և տոնական:
10671300_889502847779140_4193482779489251681_n
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել