Շարունակվում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդի փոխհատուցման ծրագիրը:
Գործադիր մարմնի կողմից որդեգրած մոտեցմամբ՝ առանջահերթ փոխհատուցումը տրվում էր ելնելով տարիքային գործոնից, տարածաշրջանի ռիսկայնությունից, ինչպես նաև սոցիալական հատուկ խմբերից:
Նման ձևաչափով փոխհատուցում է ստացել ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների 3312 մասնակից, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող 4983 ավանդատու:
Սպասվում է, որ հաջորդ տարվանից ավանդի տրամադրում կկազմակերպվի անկախ ապահովության աստիճանից: Դա նշանակում է, որ հաջորդ տարվանից փոխհատուցման համար կարող են դիմել մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված ցանկացած անձինք և միանգամից հաշվառվել որպես ավանդի դիմաց փոխհատուցում ստացող շահառու:
Հաջորդ տարի քաղաքացիների ավանդների փոխհատուցման համար կհատկացվի 1,5 միլիարդ դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել