

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ևս քաղաքացիներից մի շարք ահազանգեր է ստացել: Դրանք հիմնականում կապված են եղել փողոցային առտևրի հակասանիտարական վիճակների, համապատասխան ջերմային պայմանների չպահպանման հետ:
Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ օրինախախտումները այս տարի համատարած բնույթ են կրում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր պատճառը պետական վերահսկողության բացակայությունն է:
Առավել վատ է վիճակը ոչ պարենային ապրանքների շուկայում: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ից մինչ օրս էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը դե յուրե չի գործում, քանի որ նշանակված չէ տեսչական մարմնի ղեկավարը: Սա նշանակում է, որ ոչ պարենային ապրանքները, օրինակ՝ խաղալիքները, ճայթրուկները, որոնք կարող են անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել, վերահսկողությունից դուրս են մնացել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել