ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը հանգեց այն կետին, որ այժմ ՀԱԿ-ը մրցակցում է իր դաշնակիցների հետ, այլ ոչ թե իշխանության: Եթե այս ամբողջ «ինստիտուտում» միավորողը միայն Տեր-Պետրոսյանն էր, և նրա հեռանալու շշուկների ներքո ՀԱԿ-ը վեջնականապես քանդվեց, ապա ևս մեկ անգամ համոզվում ես, որ հիմքում չկար ոչինչ, ինչի շուրջ կհամախմբվեին մյուսները: Սա վտանգավոր մի շարժում էր` ովքեր հաղթանակին հասնելուն պես քանդելու էին երկիրը, մինչև որոշեին, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, իսկ Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո` քաոս: Մեջտեղում ո՞վ էր տուժելու` իհարկե ինչպես միշտ ժողովուրդը: Այս ամենը մի կողմ, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մյուս: Զգացել եք, որ ՀԱԿ-ի առաջնորդը, կներեք բառիս համար, «կայֆավատ» է լինում: Խնդրում եմ՝ սխալ չհասկանաք, ես հարգում եմ նրան, որպես առաջին նախագահ, ով առաջնորդեց դեպի անկախություն շարժումը, բայց խնդրում եմ հետ գնալ և սկզբից մինչև վերջ նայել, կարդալ և վերլուծել նրա վարած քաղաքականությունը և ելույթները: Մարտի 1-ից հետո սկսվեցին դասախոսությունները, քաղաքական մանիպուլյացիաները, դաշնակիցների ապահարզանը, անհատների հեռանալը ՀԱԿ-ից: Ամենաուշագրավը այն էր, որ ՀԱԿ-ի համակիրները երկար ամիսներ տանջվեցին, կոնսոլիդացվեցին, կոնսուլտացիայի ենթարկվեցին ու մեկ էլ հոպ` սպասեք Տեր-Պետրոսյանը դիմել է գերտերություններին, սա բերեցի ընդամենը մեկ օրինակ, ընդհանուր վերլուծեք և կհասկանաք, որ մենք մարտի 1-ից հետո լսել ենք քաղաքական և պատմական փորձագետի ելույթներ, այլ ոչ թե ինչ-որ նպատակ ունեցող առաջնորդի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել