Tert.am-ը գրում է.
«Ինտերնետհանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանն այսօր մամուլի ասուլիսին, խոսելով ինտերնետից , նշեց, որ Հայաստանի  տրանսպորտի և կապի նախարարությունում ինտերնետ կառավարման հանձնաժողով  է ստեղծված, որը բազմաշահառու է:

«Այնտեղ կան պետական մարմինների ներկայացուցիչներ, հասարակական, կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արդեն չորս ժողով ենք անցկացրել»,- ասաց նա և նշեց, որ սեպտեմբեր ամսին անցկացրել են ինտերնետ կառավարման ֆորումում, որտեղ քննարկվել են արդիական հարցեր:

«Ինտերնետից օգտվելու մեր պատրաստվածության աստիճանը նախկին Խորհրդային միության երկրների պատրաստվածության աստիճանին է, այսինքն՝ մենք ոչ շատ առաջ ենք, ոչ էլ հետ»,- ասաց նա:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց,  որ Հայաստանում անցած տարվա դրությամբ  60 տոկոսն է օգտվում ինտերնետից, և այս թիվն այս տարի բնականաբար աճած կլինի, սակայն գնալով աճի տենդեցը պակասելու է՝ հաշվի առնելով, որ մեծ քանակի ընտանիքներ կան, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ինտերնետի համար վճարել։ «Չնայած մեզ մոտ ինտերնետը էժան է, հասանելիության հնարավորությունները մեծ են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ապա Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Հենց այն պատճառով, որ մենք շատ արագ աճել ենք, բնակչությունն ավելի անպաշտպան է, քան համեմատ այն երկրներին, որտեղ այդ աճը համաչափ է եղել»։

Բանախոսը նշեց, որ ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ համակարգիչը վարակված է և Հայաստանը ներառված է վարակված համակարգիչների թոփ տասնյակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել