Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան երեկոյան ժամանեց Երևան: BlogNews-ը եղել է «Զվարթնոց» օդանավակայանում և ներկայացնում է լուսանկարներ աշխարհահռչակ ռեժիսորի ժամանումից:
IMG_6699
Կուստուրիցան միշտ հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող կոչերով: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության 100-ամյակին գտնվել Հայաստանում: «Շատ ուրախ եմ, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ես կցանկանայի, որ աշխարհի բոլոր երկրներն այդպես վարվեին, սակայն, ցավոք, աշխարհում այլ օրենքներ են իշխում,- ասաց նա ու հիշեց Թուրքիայում իր խոսքի առաջացրած աժիոտաժը,- երբ Թուրքիայում էի, խոսակցությունների առիթ տվեցի, երբ նրանց ասացի, որ եթե թուրքերն այդքան զգայուն են ցեղասպանությունների նկատմամբ, ինչո՞ւ չեն խոսում Հայոց ցեղասպանության մասին»:
IMG_6692
Աշխարհահռչակ ռեժիսորն իր մտահոգությունը հայտնեց այն ամենի համար, ինչ հենց հիմա է կատարվում աշխարհում: «Հիմա ես այստեղ եմ, և Հայոց ցեղասպանությունից բացի՝ մենք կարող ենք խոսել այժմ տեղի ունեցող ցեղասպանությունների մասին: Տարօրինակ է, որ դրանք կանխելու համար լուրջ քայլեր չեն ձեռնարկվում: Հումանիզմն ու ժողովրդավարությունը, որը քարոզում է Արևմուտքը, տարօրինակ գույն ունեն»,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ իր կարծիքով աշխարհին պակասում է հենց մարդասիրությունը, քանի որ այն մակերեսային է:
Կուստուրիցան և իր «The No Smoking Orchestra»-ն այսօր համերգ կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ի դեպ, սա նրա առաջին այցը չէ Հայաստան: 5 տարի առաջ Կուստուրիցան իր խմբի հետ Երևանում ունեցել է համերգ: Հայաստան այցի ընթացքում նա այցելել էր Փարաջանովի տուն-թանգարան։
IMG_6615IMG_6688IMG_6678IMG_6642
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել