Սույն թվականի դեկտեմբերի 4-ից նոր, ավելի կոշտ երանգներ ստացան թուրք-իրաքյան հարաբերությունները: Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական զինուժից Իրաքի ՊՆ-ն պահանջել էր դուրս բերել զորքը և տվել էր վերջնաժամկետ մինչև դեկտեմբերի 4-ը: Սակայն Թուրքիան փոխանակ քայլեր ձեռնարկեր իր զորքի դուրսբերման ուղղությամբ, հակառակը՝ 150 հոգի զինվորականով և 25 տանկերով տեղակայվեց Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է իսլամիստ ահաբեկիչների վերահսկողության տակ: Իրաքի ՊՆ-ի մամուլի խոսնակը՝ Նասիր Նուրի Մուհամեդը, դեկտեմբերի 4-ին տարածեց հայտարարություն, որով հետագա գործողությունների պատասխանատվությունը դրվում էր Թուրքիայի վրա: Հայտարարությունից ժամեր անց պաշտոնական Անկարան հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որով ասվում էր, որ Թուրքիան պատրաստվում է զորքը դուրս բերել Իրաքի տարածքից: Սակայն մինչև դեկտեմբերի 19-ը Անկարայի կողմից հնչեցված հայտարարությունը մնաց որպես հայտարարություն, և զորքը դեռևս գտնվում էր Իրաքի տարածքում: Իրաքի ԱԳ-ն դեկտեմբերի 19-ին կրկին հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արվեց Թուրքիային դուրս գալ Իրաքի տարածքից, սակայն Թուրքիան այս անգամ առանց պատասխան հնչեցնելու Իրաքում հիմնեց իր ռազմական երկրորդ կետը՝ Բաշիքայի ռազմաբազան կամ ճամբարը: Հենց այս փաստը վերջնականապես հունից հանեց Իրաքի իշխանությանը, և արդեն հարցին միջամտեց ԱՄՆ նախագահը, ով հեռախոսազրույց է ունենում Էրդողանի հետ և հասկացնում, որ զորքը հանի Իրաքից: Ըստ թուրքական կողմի՝ սկսվել է զորքի դուրսբերումը, սակայն իրաքյան կողմը պնդում է, որ դեռևս ոչ մի էական տեղաշարժ չկա պայմանավորվածության կատարման մասով Թուրքիայի կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել