Նոյեմբերի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունեց 80 կոնգրեսականների առաջարկը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության միջոցների ապահովման և հսկող սարքերի տեղադրման մասին: Ռուսական կողմը չի արձագանքել այդ նախաձեռնությանը:
Դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Մոսկվայում բողոքել էր ՀԱՊԿ անգործության վերաբերյալ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների պայմաններում: Ռուսական մամուլում և պաշտոնական հաղորդագրություններում այդ քննադատությունը բացակայում էր:
Դեկտեմբերի 22-ն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց, որ զինադադար այլևս չկա, և մեր երկիրը փաստորեն պատերազմական իրավիճակում է: Նույն օրը կնքվեց նախօրոք պատրաստված պայմանագիրը ՀՀ և ՌԴ հակաօդային ուժերի միավորման, այսինքն՝ ռուսական հրամանատարության տակ անցնելու մասին:
Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացավ ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի մասին պաշտոնապես հայտարարվեց, որ կողմերը քննարկեցին 2016 թ. ռազմական համագործակցության հեռանկարները:
Դեկտեմբերի 24-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի վրա իրավիճակն ավելի լարված ու պայթյունավտանգ է...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1096304237069796&set=a.369814906385403.92486.100000706916433&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել