Րոպեներ առաջ տեղի ունեցավ այն, ինչին արդեն մի քանի օր է անհամբեր սպասում ենք: Մհեր Սեդրակյանը ներողություն է խնդրում իր պահվածքի համար. 

«Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ եւ «Ա1 պլյուս» հեռուստաընկերության լրագրողի միջեւ տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երեւի այլեւս կարեւոր էլ չէ:

Սա թերեւս հենց այն դեպքն է, երբ եւ՛ լրագրողը, եւ՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել